Ստալինի ասույթներից. դրանցից որոշներն արդիական հնչեղություն ունեն
* Անթույլատրելի է կադրերի ընտրությունը ազգակցության, քավոր-սանիկության, համերկրացիության, անձնական նվիրվածության նշաններով: Աշխատողների ընտրությունը բարեկամական, ընկերական հարաբերությունների, անձնական նվիրվածության, համերկրացիության ու ազգակցության հիմքով` անհամատեղելի է կուսակցության շարքերում լինելու հետ: * Երբ որսում են լրտեսին կամ դավաճանին, հասարակության վրդովմունքը սահմաններ չի ճանաչում, հասարակությունը գնդակահարություն է պահանջում: Իսկ երբ գողը բոլորի աչքի առաջ գործունեություն է ծավալում` հափշտակելով պետական բարիքը, նրան շրջապատող հասարակությունը սահմանափակվում է բարեսիրտ ծաղրանքով ու գողի ուսին թփթփացնելով: Մինչդեռ հստակ է, որ ժողովրդական բարիքն հափշտակող ու ժողովրդական շահի տակը փորող գողը նույն լրտեսն ու դավաճանն է, եթե ոչ ավելի վատը: * Բանվորները չեն կարող հավատալ առաջնորդներին այնտեղ, որտեղ առաջնորդները նեխել են դիվանագիտական խաղում, որտեղ խոսքը գործով չի ամրապնդվում, որտեղ առաջնորդներն ասում են մի բան, բայց ուրիշ բան են անում: * Եթե թատրոնն սկսվում է կախարանից, ապա այդպիսի պիեսների համար պետք է կախել: * Աշխարհում չկան այնպիսի ամրոցներ, որոնք աշխատավորները, բոլշևիկները չկարողանան գրավել: * Հեղափոխության հաջորդ օրն իշխանությունը պահելը պակաս կարևոր չէ, քան իշխանությունը վերցնելը: * Ուրիշի հողի մեկ թիզն անգամ չենք ուզում, բայց մեր հողի մեկ վերշոկն (մեկ վերշոկն հավասար է 4, 44 սանտիմետրի) անգամ չենք տա ուրիշին: * Չի կարելի երկու առանձին կարգապահություն իրականացնել՝ մեկը բանվորների, իսկ մյուսը՝ պաշտոնյաների համար: Կարգապահությունը մեկը պիտի լինի: * Պատմական մի իրավիճակում ճիշտը կարող է ճիշտ չլինել մեկ այլ պատմական իրավիճակում: * Կասկած չկա, որ կարելի է կազմակերպել այն, ինչն ունես: Չի կարելի կազմակերպել իշխանություն, որին ուրիշներն են տիրում: * Դեմոկրատիան բոլոր ժամանակների ու պայմանների համար տրված ինչ-որ մի բան չէ, քանի որ լինում են պահեր, երբ այն ներդնելու հնարավորություն և իմաստ չկա: * Ամենավերջին պրոլետարից մինչև մեծ առաջնորդն ընդամենը մեկ քայլ է: Եվ այդ քայլը դեպի կոմունիզմ քայլն է: * Արևմուտքն իր իմպերիալիստական մարդակերներով վերածվել է խավարի և ստրկության օջախի: * Մարդկային հոգիների ճարտարագետներ (գրողների մասին է ասել): * Միջոցները բանականորեն, հաշվենկատորեն ծախսելու կարողությունը կարևորագույն արվեստ է, որը միանգամից չի տրվում: * Ասում են, թե կոմունիստները, հատկապես բանվոր կոմունիստ տնտեսվարները, չեն կարող յուրացնել քիմիական բանաձևերն ու ընդհանրապես տեխնիկական գիտելիքների տիրապետել: Դա ճիշտ չէ, ընկերներ: աշխարհում չկան այնպիսի ամրոցներ, որոնք աշխատավորները, բոլշևիկները չկարողանան գրավել: * Յուրաքանչյուր սխալ անուն և ազգանուն ունի: * Կոմունիստի ստամետությունը կուսակցության հանդեպ և կուսակցությանը խաբելը ծանրագույն չարիք են ու անհամատեղելի են կուսակցության շարքերում լինելու հետ: * Կուսակցությունում երկու կարգապահություն` մեկը ղեկավարների, մյուսը շարքայինների համար, չպիտի լինի: Նկարում՝ Ստալինը և Գերմանիայի արտգործնախարար Ռիբենտրոպը: |