Loading...

Articles

Ի՞նչ առկայծ է, անցընեմ

18:30, Sunday, 03 November, 2019
Ի՞նչ առկայծ է, անցընեմ
     Ի՞նչ առկայծ է, անցընեմ,
     Իրական կամ անստույգ,
     Սրտի դողով հարցնեմ,
     Դու՝ ծփանուտ, ես՝ մակույկ։
     Ինձ տարուբեր հուշերում,
     Կրակ ու բոց ուրանամ,
     Տարփոտ քանի ծոցերում
     Խելքի գալով կորանամ։
    
     Թե կծկվեմ մի հանգի
     Մանեմանում ապարդյուն,
     Քո դուրեկան ծփանքի
     Վայրիվերումն եմ արթուն։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3633 | 0 | 0
Facebook