Loading...

Articles

Հումոր. «Վանականն ու կինը»

23:15, Thursday, 31 October, 2019
Հումոր. «Վանականն ու կինը»

Անձրևում է ու ցուրտ է: Բուդդայական փոքրիկ մենաստանի միայնակ վանականը Վեդաներ է կարդում: Մութ է արդեն: Հանկարծ դուռ թակում են, ու շեմին ամբողջովին թրջված մի կին է հայտնվում:

-Մոլորվել եմ, - ասում է նա, - թույլ տվեք ձեզ մոտ գիշերել:

Վանականը կնոջը տանում է սենյակ ու շարունակում է ընթերցումը:

-Մրսո՛ւմ եմ, - որոշ ժամանակ անց ասում է կինը:

Վանականը բրդյա շալ է տալիս նրան, բայց քիչ անց կինն ասում է.

-Նորի՛ց մրսում եմ:

Վանականը տաք բաճկոն է նրան տալիս ու շարունակում է կարդալ:

-Մրսո՛ւմ եմ, - դարձյալ տրտնջում է կինը:

Վանականը ծածկոց է բերում, դրանով պարուրում է կնոջն ու վերսկսում է Վեդաների ընթերցումը: Բայց մի որոշ ժամանակ անց կինը նորից է տրտնջում, թե մրսում է: Վանականը կնոջ առջև է կիտում մենաստանում եղած բոլոր շորերն ու ծածկոցները: Ի վերջո, կինն այլևս չի կարողանում թաքցնել իր բուն ցանկությունն ու ասում է.

-Ձեզ տեղեկացնեմ, որ այսպիսի եղանակին հանգուցյալ ամուսինս ինձ ոչ թե շորերով, այլ իր մարմնով էր տաքացնում:

-Տիկի՛ն, - հանդարտ պատասխանում է վանականը, - այս եղանակին ես ինչպե՞ս գտնեմ ձեր հանգուցյալ ամուսնու մարմինը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3892 | 0 | 0
Facebook