Loading...

Articles

Ես կարողացա...

17:36, Tuesday, 29 October, 2019
Ես կարողացա...

Ես չեմ կարող, ուժ չունեմ, դա անհնարին է...
     Մոռացե'ք այս արտահայտությունները, և դուք կկարողանաք, ուժ կգտնեք, անհնարինը հնարավոր կդարձնեք...
     Ես կարողացա՝ դուք էլ կկարողանաք:
     21.10.2019 թվական, 1, 5 ժամ տևած դժվարին վերելք, հրաշք տեսարան, մաքուր օդ, երախտապարտ ուխտավորների կողմից բազում խաչքարեր (նաև տառասխալներով), սրբապատկերներով, անձնական իրերով, թանկ ու էժան խաչերով լցված մատուռ, սառը, շատ սառը քամի, որը հաճելի էր թվում, բայց և վտանգավոր էր՝ հազս վկա, չարչի մոմավաճառներ, հազար դրամի համար ուխտավորներին իբր օրհնող սքեմավոր...
     Հենց այսպիսին կհիշեմ մեր ուխտագնացությունը դեպի Ղալթախչու Սուրբ Հովհաննես մատուռ...
    
     Հ.Գ. Բոլորիս ուխտն ի կատար...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
4869 | 0 | 0
Facebook