Loading...

Articles

Հիմա ով քնից շուտ է արթնանում հայտարարում է, որ ինքը հաջորդ վարչապետն է. Վահան Բաբայան

13:03, Monday, 28 October, 2019
Հիմա ով քնից շուտ է արթնանում հայտարարում է, որ ինքը հաջորդ վարչապետն է. Վահան Բաբայան
     Ռեֆորմիստների կուսակցության նախագահ վահան Բաբայանն իր ֆեյյսբուքյան էջում գրում է. «Թրենդը ինքնագովազդն է, հիմա ով քնից շուտ է արթնանում հայտարարում է, որ ինքը հաջորդ վարչապետն է: Երևի կան նաև պաշտոն բաժանողներ:
     Մարդկանց կոնսոլիդացնելու համար տեղերում (գյուղեր, քաղաքներ) մարդկային ռեսուրս է պետք:
     Կառույցներ, ճանապարհ անցած, փորձ և դժվարություններ տեսած մարդիկ:
     Անձրևին և արևին պայքարողներ, փողոցներում և հրապարակներում կանգնողներ, կեցցե վանկարկողներ, դրոշակ բռնողներ, և կարևորը` պատմական պահ կոչվածը:
     Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ, դա շատ քիչ է ոգևորվելու համար, հավատացեք իշխանությունը իր ռեսուրսով միշտ կհաղթի, եթե չունես հիմնական ռեսուրսը` մարդը»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2105 | 0 | 0
Facebook