Loading...

Articles

Արևի ուժը: Հայաստանը անցում է կատարում այլընտրանքային էներգիայի

Ani
Author:
Ani
18:34, Sunday, 27 October, 2019
Արևի ուժը: Հայաստանը անցում է կատարում այլընտրանքային էներգիայի


    
    
    
    
    
    
    
    
     Հայաստանում ավանդական էներգիան կփոխարինվի այլընտանքային էներգիայով: Այսպիսի նախագիծ է ներկայացրել ՀՀ կառավարությունը: Այս նախագծի իրականացման համար կան բոլոր նախադրյալները՝ տարվա ընթացքում ավելի քան 300 արևային օրեր և արևային հատուկ վահանակների սեփական արտադրություն:

Այժմ այլընտրանքային էներգիան կարելի է ոչ միայն արտադրել, այլ նաև վաճառել:

Գրիգորի Սաղինյանը չի վճարում էլեկտրաէներգիայի համար: Տան տանիքին նա տեղադրել է արևային վահանակներ, որոնք մատակարարում են այնքան էներգիա, որքան բավարարում է և՛ սեփական կարիքները հոգալու համար, և՛ նույնիսկ վաճառելու համար:


    

«Ամռանը 4 օրվա ընթացքում հնարավոր է ստանալ մեկ ամսվա համար բավարար էներգիա: Էներգիայի ավելցուկները վաճառում են էլեկտրոկայաններին՝ 1կվտ*ժ-ը 22.5 դրամ», – նշում է էլեկտրոկայանի տեր Գրիգորի Սագինյանը:

Արևային վահանակները արտադրվում են հենց Հայաստանում: Բջիջները և մոդուլները ներկրվում են: Որակը ստուգելուց հետո մասնագետները անցնում են աշխատանքի: Ամենահայտնի մոդելը 72 միաբյուրեղներից բաղկացած վահանակն է: Որքան ավելի շատ արևային վահանակներ կան կայանում, այնքան ավելի շատ էլեկտրոէներգիա կարելի է ստանալ:

Այժմ կարելի է ոչ միայն արտադրել այլընտրանքային էներգիա, այլ նաև վաճառել այն:

«Արևային պահանակը անվտանգ է. Այն բաղկացած է ապակուց, էլեկտրական սխեմայից, արևային էլեմենտներից ու երկու շերտ հերմետիկ թաղանթից: Այս ամենը անհրաժեշտ է քամուց, ցրտից ու կարկուտից պաշտպանվելու համար», –նշել է արևային վահանակներ արտադրող ընկերության աշխատակից Արթուր Ասոյանը:

Արտադրամասում արտադրվում են 8 տեսակ արևային վահանակներ: Հզորությունը կախված է վահանակների չափսերից:

«Մենք համագործակցում ենք Հայաստանի խոշոր բանկերից մեկի հետ, որպեսզի էլ ավելի զարգացնենք արևային էներգիայի շուկան: Մենք մտադրվել ենք հասնել արևային վահանակների հասնալիության: Շուտով ամբողջ ՀՀ-ն անցում կկատարի արևային էներգիայի շահագործմանը», –նշել է արևային վահանակներ արտադրող ընկերության հիմնադիր Արթուր Ալավերդյանը:

Source: Solaron
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3119 | 0 | 0
Facebook