Loading...

Articles

Երեք ժամ մինչ լուսաբաց

10:49, Sunday, 27 October, 2019
Երեք ժամ մինչ լուսաբաց
    
    

Գրիչս սպառել է իրեն,

մատիտս չեմ գտնում:


    

Լուսինը ձեռքիս ստվերն է գցել դատակ սեղանին,

որտեղ իմ տունն է, իմ կյանքը,

երազներս, կարոտներս…


    

Տեսա՞ր ինչ լավ եղավ,

Որ ասո՜ւմ էի….

Հեռացար և տեղն ընկավ ամեն ինչ …


    

Զրկեցի՜ր,

Զրկվեցի՜ր,

Հիմա դու ունես դատարկ «ամեն ինչ…»

Ես չունեմ ոչինչ:


    

Ես եմ, լուսինն ու

ծխախոտի կոթուկներով լի

բյուրեղապակյա մոխրամանը:


    

Կոթուկներից շատերի վրա շրթներկ է

և սա է

Իմ դատավճիռը:


    

Ս.Ումառ-Հարությունյան


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2506 | 0 | 0
Facebook