Loading...

Articles

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ իր ապազգային քաղաքականությամբ պարարտ հող է ստեղծում ագրեսոր ադրբեջանի նկրտումների համար. Գևորգ Գևորգյան

16:49, Monday, 21 October, 2019
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ իր ապազգային քաղաքականությամբ պարարտ հող է ստեղծում ագրեսոր ադրբեջանի նկրտումների համար. Գևորգ Գևորգյան
     Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մանիպուլիացիաների վարպետը մեր բանակի կերակրացանկի բազմազանությունը ի ցույց դնելով, իրեն հոգեհարազատ մեթոդով փորձում է խաբել և մոլորեցնել մարդկանց, մոռանալով, որ ժողովուրդը լավ գիտի, որ բանակը և երկրի պաշտպանությունը բորշով, քաբաբ-խորովածով չէ, այլ զենքով, զինտեխնիկայով: Իսկ ինչ է անում իրականում, կուլիսներում: Ուրեմն. Հայաստանի Հանրապետության 2020թ. ընդհանուր պետական բյուջեն նախատեսվում է ավելացնել 14%-ով, բացառությամբ ռազմական բյուջեի, Նիկոլի ռեժիմը փաստացի դեմ է, որպեսզի այդ ընդհանուր 14%-ի աճը վերաբերվի նաև պաշտպանական ծախսերին, մեր ռազմական բյուջեին, քանի որ բյուջեի նախագծում նույն համաչափությամբ չի ավելացվում ռազամական բյուջեն: ԵՎ սա այն իրավիճակում, երբ մի կողմից Նախիջևանի ռազմական ուժերն են Թուքիայի աջակցությամբ ինտենսիվորեն զինվում, այդ թվում համալրվելով մինչև 150- 200 կմ հեռահարության հրթիռակոծման զինտեխնիկայով, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանի 2020թ պետական բյուջեի նախագծում ընդհանուր պաշտպանական բյուջեն ավելացվում է 20, 9%-ով, ռազմական բյուջեն հասցրել են արդեն 2, 267 մլրդ ԱՄՆ դոլարի, որից կոնկրետ՝ 945 մլն դոլարով վերազինվում են: Ռազմական հակամարտությունների ելքի որոշման մեջ, գաղտիք չէ, որ առանցքային դերակատարում ապահովող գործոններից մեկը ռազմական բյուջեի ծավալներն են և սպառազինության տեմպերը: Այսօր առավել քան երբևէ մենք կանգնած ենք լայնածավալ ռազմական գործողությունների շեմին, քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ իր ապազգային քաղաքականությամբ պարարտ հող է ստեղծում ագրեսոր ադրբեջանի նկրտումների համար, վերջինս արդեն հստակ հանդես է գալիս ռազմական ագրեսիայի սպառնալիքներով, ընդ որում ոչ միայն Ացախի այլև Հայաստանի նկատմամբ»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2171 | 0 | 0
Facebook