Loading...

Articles

Բանակից թանկ ոչինչ չունեմ

14:30, Tuesday, 29 October, 2019
Բանակից թանկ ոչինչ չունեմ
     «Մի օր երազ տեսա: Կակաչների անծայրածիր դաշտում իմ կակաչն էի փնտրում: Մեկ էլ ձեռքի հպում զգացի ուսիս, շրջվեցի` տղաս էր: Ասաց` մա՛մ, ոչինչ մի՛ փնտրիր, բոլոր կակաչներն էլ քոնն են: Այնպես արա, որ էլ ոչ մի մայր սև չհագնի: Ես հարություն առա տղայիս կանչով: Նա ինձ հրամայեց ապրել ու ասաց՝ հանուն ինչի. ես հիմա տղայիս ցանկությունն եմ կատարում՝ կյանքս բանակին ու զինվորներին եմ նվիրել… Ամեն զինվոր ինձ նայում է Արսենիս աչքերով: Սա իմ միակ սփոփանքն է. իմ կյանքը ասելու փոխարեն, ես ասում եմ՝ զինվորին օգնելու իմ ժամանակը: Բանակից թանկ ոչինչ չունեմ»:
    
     Մարգարիտա Խաչատրյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2156 | 0 | 0
Facebook