«Մանկավարժ լինելն, իրոք, դյուրին գործ չէ», - խոստովանում է դասվար Մարիետա Բադալյանը: Նա իր կյանքի հիսուն տարիները նվիրել է այդ գործին և պատրաստվում է վաստակաշատ հանգստի անցնել: Այսօր Բերդի ավագ դպրոցում յոթանասնամյակին նվիրված միջոցառմանը նրա կողքին էին իր հարազատները, աշխատակիցները, սաները, որոնց թիվն ինքն էլ արդեն կորցրել է: Անակնկալները շատ էին. նրանք, ովքեր չէին կարողացել ներկա գտնվել, հեռագրով ու գեղեցիկ ծաղկեփնջերով իրենց երախտագիտությունն էին հայտնել իրենց առաջին ուցուցչուհուն: Ի սրտե միանում ենք բոլոր բարեմաղթանքներին ու շնորհավորանքներին՝ մաղթելով հոգու կորով և առողջություն: