Loading...

Articles

Ոտքի ճամփա, ահա հեռանում եմ

07:32, Monday, 14 October, 2019
Ոտքի ճամփա, ահա հեռանում եմ

Ոտքի ճամփա, ահա հեռանում եմ
     Մանրախճի ժամացույցի սորուն հետքով,
     Մեջքս ծռում, անդարձելի կորանում եմ
     Ու անցնում եմ դիպվածների անուր ճեղքով։
     Իրականում նույն գինն ունեն գլուխ եկած
     Եվ չստացված իմ սերերը նախկին ու նոր,
     Դիմալույսին հնարում են տաղ ու արկած
     Պոետները՝ Շնորհալուց մինչև Թագոր։

Մենավորիկ մի հույզ մնաց վրա բերած
     Չարտաբերված ծփանքներում հավելվածի,
     Հանգիս համար խումար եմ, թե անհույս հարբած,
     Որն է չափը նմանաձայն իմ հատվածի։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3642 | 0 | 0
Facebook