Loading...

Articles

Տևականորեն կրկնվող մի ձայն

07:31, Friday, 11 October, 2019
Տևականորեն կրկնվող մի ձայն

Տևականորեն կրկնվող մի ձայն,
     Բաժանահնչյուն լեզվից ածանցյալ,
     Ժամերգությանս կգա՞ս, աննման,
     Առանց քեզ նույնն է, թե առանց անցյալ։

Աշխարհի հետ եմ հաշիվը փակում,
     Դու բան հասկացա՞ր իմ այս բեմելից,
     Սիրտդ սրտիս հետ էլ չի կափկափում,
     Գանգս պայթում է ձեռքիդ հենելիս։

Քո կարեկցանքի դատարկ մախաղս
     Այծի մազից է, հյուսածո, կոպիտ,
     Ոչ կամային է այս դիմախաղս,
     Ոչի՞նչ, թե քիչ էլ հոգի տամ գոգիդ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2612 | 0 | 0
Facebook