Loading...

Articles

Կարմիր շեղում

07:31, Friday, 11 October, 2019
Կարմիր շեղում
    
    

Անբռնելին ժամանակն է,
     Արշավասույր թե չափ գցես,
     Դադարներում անապակն է,
     Եթե անգամ լույսը ցրես։
     Մկունդ հո չի, մի սիրտ խոցես,
     Հեգնության պես ծանր ու կծու,
     Դուռ ու խորան ո՞նց կգոցես
     Ժամատան ու եկեղեցու։
     Ի՞նչ իմանաս, ո՞վ կպեղի
     Ավերանոց ու քարատակ,
     Չբևեռված ո՞վ կշեղի
     Դիտորդներին անժամանակ։

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
618 | 0 | 0
Facebook
COMMENT.am