Loading...

Articles

20-ամյա Արման Կիրակոսյանը մեր բոլորի օգնության կարիքն ունի

22:45, Friday, 19 April, 2013
20-ամյա Արման Կիրակոսյանը մեր բոլորի օգնության կարիքն ունի
     Հարգելի ընկերներ, խնդրում եմ տրամադրել ձեր ժամանակից 10 րոպե ու կարդալ գրածս...
     Կանխավ շնորհակալ եմ:
    
     Ուզում եմ ներկայացնել ձեզ 20-ամյա Արման Կիրակոսյանին, ով մեր բոլորի օգնության կարիքն ունի...
    
     7 տարեկան հասակում Արմանը խաղալիս ընկել է ու վնասել գլուխը, որը վիրահատության արդյունքում կարել են: Սակայն որոշ ժամանակ հետո երեխայի մոտ գլխացավեր են սկսվել, ստուգումների արդյունքում պարզվել է, որ նրա մոտ նույն վնասված տեղում ուռուցք է առաջացել:
    
     2000թ. Արմանին 3-րդ մանկական հիվանդանոցում վիրահատել է Լենինգրադից ժամանած բժիշկ Խաչատրյանը: Նույն տարում երեխայի գլխին շունտ են դրել, և սկսել է ճառագայթներ ընդունել:
    
     Ամեն տարի նրան հետևել են ու նկարել գլուխը, ինչի արդյունքում 2007 թ. նկատել են, որ ուռուցքը մեծացել է: Դրան հետևել է Մոսկվայի Բուրդենկոյի անվան հիվանդանոցում ճառագայթման միջոցով ուռուցքը չորացնելը:
    
     Դրանից հետո Արմանը շարունակել է ամեն տարի հետազոտվել, և ցավոք, այս տարի մարտին վատանալուց հետո հերթական անգամ անցկացրած ստուգումից հետո պարզվել է, որ ուռուցքը կրկին մեծացել է ու ճյուղավորվել, ու շտապ վիրահատություն է հարկավոր: 20.03.2013 թ. Արմանին վիրահատել են Հերացու անվան հիվանդանոցում (վիրաբույժ ՝ Ֆանարջյան): Վիրահատության ընթացքում, որ տևել է 13 ժամ, ուղեղի վրայից հնարավորինս մաքրել են ուռուցքը: Դա առաջին փուլն էր, որից հետո որոշ ժամանակ դադար են տվել՝ կրկին վիրահատելու համար: Երկրորդ վիրահատությունն իրականացվել է մի քանի օր առաջ: Այժմ բժիշկները սպասում են երեխայի ինքնազգացողության լավացմանը, որպեսզի հասկանան, թե որտեղ է պետք անել վիրահատության երրորդ փուլը՝ ճառագայթումը: Դիտարկվում են ՌԴ քաղաքները:
    
     Այս բոլոր վիրահատությունների համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Միայն շունտավորման և վիրահատությունների արժեքը կազմել է 795, 000 ՀՀ դրամ (փաստաթուղթը ներկայացված է կից): Բուժման երրորդ փուլը, որ անցկացվելու է Ռուսաստանի քաղաքներից մեկում, կարող է արժենալ 6, 000-15, 000 USA՝ կախված հիվանդանոցի ընտրությունից, ինչը իր հերթին կախված է երեխայի վիճակից: Ծնողները մուծել են վիրահատության գումարը, սակայն ի վիճակի չեն արդեն վճարել ճառագայթման համար:
    
     Արմանը բոլորի օգնության կարիքն ունի…
    
     Այստեղ կարող եք գտնել Արմանի բժշկական բոլոր փաստաթղթերը:
    
     Արմանի համար բացվել է հաշվեհամար: Բոլոր ցանկացողները կարող են իրենց թեկուզ փոքրիկ օգնությունը ցուցաբերել նրան՝ գումար փոխանցելով հետևյալ հաշվեհամարին՝
     VTB 16048087088200 (ՀՀ դրամ)
     հաշվեհամարը բացված է Արմանի մայրիկի՝ Աիդա Խաչատրյանի անունով:
    
     Շնորհակալություն անտարբեր չլինելու համար...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4790 | 1 | 0
Facebook