Loading...

Articles

Ջլերբաց եմ թացը չորից տարբերում

07:27, Friday, 11 October, 2019
Ջլերբաց եմ թացը չորից տարբերում

Ջլերբաց եմ թացը չորից տարբերում,
     Թունդ եմ ելնում անգամ ցողին հպվելուց,
     Թե տարվում եմ, տուրք եմ տալիս հարբելուն,
     Ապուշ կտրում, կամ հոգնում եմ պելվելուց։

Չորաբեկս գինու մեջ եմ թաթախում,
     Էլ սիրտ չկա, թե մի կարգին լիանամ,
     Հացերեցը ու՞մ կենացն էր տարփողում,
     Ես ու՞մ ցավով մինչև վերջը լրանամ։

Լրումս առած հենց իմանաք վերջացա,
     Դատարկ դատեք, թե սա գնաց իր բանին,
     Թեթև վերցրեք, ծանր դրեք՝ թերացավ,
     Չհասկացավ ինչն էր չարը, ինչ բարին։

Իմ փոխարեն ձեր երկյուղը փաղաղեք,
     Դուք հո գիտեք, որտեղ պիտի հապաղեք,
     Ինձ ցավ չտաք, ես այդպես եմ մտածում
     Պարբերության անլուսնկա հատվածում։

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
408 | 0 | 0
Facebook
COMMENT.am