Loading...

Articles

Քո մեջ քայլում ես և չգիտես ուր…

13:49, Wednesday, 09 October, 2019
Քո մեջ քայլում ես և չգիտես ուր…

* * *

Քո մեջ քայլում ես և

չգիտես ուր…

Չգիտես խոսե՞ս, թե՞ թափառես լուռ:


    

Քո ամենասիրած հեքիաթը բարի-

Քո կենսագրությունն է՝ լուռ ու դավադիր,

Որ զարկերակիդ պես համահունչ սրտիդ

Հանգիստ չի տալիս…

Մեկ բարձրանում է հասնում է լեզվիդ,

Մեկ կոկորդումդ է խցանված մնում,

Մեկ կատաղում է՝ հեծնում է խղճիդ,

Մեկ բյուրեղանում աչքերիդ ներսում…


    

Քո՛ մեջ ես քայլում,

Անհա՜յտ խորություն…

Եվ ո՞ւր ես գնում -

Քո հեքիաթների աշխա՞րհը գունեղ,

Չէ՞ որ կյանք կոչվող այդ առեղծվածը

Դաժա՜ն է,

Զորե՜ղ…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2853 | 0 | 0
Facebook