Loading...

Articles

Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար. Վահան Բաբայան

13:10, Wednesday, 09 October, 2019
Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար:

Երեկվանից ամեն արժող չարժող, պատերի տակ սրա նրա մասին բամբասող և թավշյա դոզայի տակ մնացած իր պարտքն է համարում որևէ վիրավորական բան գրել գեներալի մասին:

Երբ Ասկերանի ինքնապաշտպանությունը ղեկավարող Բալասանյանը կյանքի գնով կռիվ էր տալիս, այսօրվա գեներալին վիրավորողներից շատերը նույնիսկ Արցախի տեղը չեն իմացել:
     Երբ գեներալը Աղդամում կամ Հորադիզում կռվում էր, այսօրվա ստատուս գրողների մեծ մասը դեռ մինչ այսօր թուրք մոտիկից չի տեսել:

Մի խոսքով դադարացրեք այս թույնի և ատելության արշավը և մի մոռացեք, որ երկրի ներսում մենք թշնամի չունենք մեր թշնամին սահմանից այն կողմ է»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2646 | 0 | 0
Facebook