Loading...

Articles

Տանդեմ

08:12, Monday, 07 October, 2019
Տանդեմ
    
    
    

- Ինչո՞ւ ես ցածր խոսում, ձա՞յնդ է քաշվել:

- Ո՛չ, մերոնք քնած են, ի՞նչ է պատահել:

- Առավոտյան կգա՞ս, ես ուզում եմ քեզ ցույց տալ արշալույսը, քաղաքի վերջնամասում այն հիանալի է երևում:

- Դե՜, եթե ստացվի, լավ, կգա՛մ անպայման, կսպասես մուտքի մոտ:


    

- Սա ի՞նչ է, սրանո՞վ պետք է գնանք:

- Սա երկտեղանի հեծանիվ է, տանդեմ, հարկավոր է երկուսով պտտել ոտնակները, համահունչ: Նստիր այստեղ, բարձրացրու ոտքդ:

- Ես կարճ շրջազգեստով եմ, ի՞նչպես պետք է պտտեմ ոտնակները, շորս կբարձրանա:

- Ես մեջքով եմ լինելու, ոչինչ չեմ տեսնի:

- Ի՞սկ մարդիկ:

- Ի՞նչ կապ ունեն մարդիկ, մի՞թե կարևորը ես չեմ:

- Չգիտե՜մ, մի տեսակ չեմ ուզում, անհարմար է: Իսկ դու կգնա՞ս առանց ինձ:

- Չգիտե՜մ… եթե չես ցանկանում, ես անպայման պետք է տեսնեմ այսօրվա արշալույսը:

- Ինչո՞ւ:

- Այսօր մի նոր աստղ է լուսարձակելու, ասում են երբ նոր սեր է ծնվում, երկնքում նոր աստղ է ծնվում, մի՞թե քեզ հետաքրքիր չէ:

- Չգիտե՜մ, մի տեսակ չեմ ուզում, անհարմար է:


    

… Քաղաքի վերջնամասին մի տանդեմ էր մոտենում:

Տանդեմի ղեկին մի տղա է, ր որ անվստահ էր քշում հեծանիվը միայնակ լինելուց:

Նա գիտեր, որ երկնքում այսօր չի տեսնի նոր լուսարձակող իր աստղի փայլը, բայց գնում էր ընդառաջ:


    

Այտերին արցունքներից մնացած փոքրիկ հետքեր էին, որոնց հանդիպակած թեթև քամին չորացնում էր, դարձնում աղի հետքեր ու դրանից ավելի մրմռեցնում…սիրտը:


    

Նա գիտեր որ միայնակ է դիմավորելու նոր բացվող արշալույսին, այդքան գեղեցիկ բայց տխուր գույներով:


    

Ետևի նստատեղը դատարկ էր, տղան զգում էր ոչ թե միայնություն այլ մի դատարկություն, որն առաջանում է սպասման ու միայնության մեջտեղում՝ նման այն հիասքանչ գեղանկարին, որի համար կարող են վճարել մեծ հարստություն, բայց որը որ կախվել է քո նկուղի պատից ու դու նայելով նրան ցանկանում ես ունենալ ոչ թե այդ անկենդան նկարը այլ մի սովորական կենդանի հեռուստացույց:

Լուսանում էր…


    

Ս.Ումառ-Հարությունյան

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1697 | 0 | 0
Facebook
COMMENT.am