Loading...

Articles

Արաբերենի բացասական ու դրական ազդեցությունը հայերենի վրա

22:10, Saturday, 05 October, 2019
Արաբերենի բացասական ու դրական ազդեցությունը հայերենի վրա

Հայ գրողների վրա արաբական մտքի ազդեցությունն այսպես է բնորոշել 19-րդ դարավերջի հայ բանասեր Եղիշե Դուրյանը.

«Արաբական մատենագրությունը բանաստեղծական սեռն ավելի մշակելով` ճոխ ու ճոռոմ ասացվածքների, թարմ ձևերի ու սեթևեթ բառերի հախուռն մղումով էր համակված, և այդ մղման ազդեցության ներքո ասիական ճոռոմաբանությունը մուտք գործեց հայկական մեկնաբանությունների մեջ: Ինչ որ լեզուն կարող էր բացատրել պարզ և հստակ ձևերի ներքո, բառակույտերով խրթինացրին և խեղդեցին ասելիքի իմաստն ու հոգին. այնուհետև գրիչն ինչի հպվում էր, մեծություն, զորություն և փայլ էր փնտրում»:

Ժամանակակից հայերենում գործածվող արաբական փոխառությունների մի փունջ.

ազապ, ալքիմիա, աղարիկոն, աճպարար, ամիրա, այպ, աթլաս, ափիոն, բադրիջան, բալասան, բակլա, թաս, խանդակ, խիկար, խպիպ, խսիր, խումար, կապա, կապալ, կավատ, կլայեկ, կոլոտ, կողպել, հաշիշ, հերիսա, հինա, հուրի, ճիտ, մահտեսի, մելիք, մզկիթ, մկրատ, մղլակ, մումիա, մունետիկ, նաղաշ, նարինջ, նոպա, նունուֆար, շամամ, շիպ, պայտար, ռեհան, սադափ, սղկել, սնդուկ, սուլթան, տնազ։

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1641 | 0 | 0
Facebook
COMMENT.am