Loading...

Articles

Ո՞վ էր կազմակերպել վրացի լրագրողի պրովոկացիան Բաղրամյան 26-ում

12:53, Thursday, 03 October, 2019
Ո՞վ էր կազմակերպել վրացի լրագրողի պրովոկացիան Բաղրամյան 26-ում

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբության էջում գրում է. «Ո՞վ էր կազմակերպել վրացի լրագրողի պրովոկացիան Բաղրամյան 26-ում

Երևանում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, անվտանգության պատնեշը ճեղքած վրացի լրագրողը Մարիամ Մենաբդեն է, ով աշխատում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունում, նույն այդ «Ռուսթավի 2» -ում, որտեղ վերջերս Պուտինին հայհոյեցին և աշխարհի վերջին խոսքերը ասեցին

Ռուսթավիի լրագրողը Պուտինին հարցրեց, թե ե՞րբ է Ռուսաստանը կատարելու իր պարտականությունը եւ դուրս գալու օկուպացված տարածքներից:

Նման պրովոկացիան նախագահականում դժվար չէր կանխել, նամանավանդ Ռուսթավիի լրագրողներից լավ բան սպասելը Պուտինի հանդեպ կլիներ մեծ միամտություն, հետևաբար պատասխանատուները լավ իմանալով, որ կարող է նման պրովոկացիոն բան լինել, որը սազական չի մեր պետությանը և մեր պետության հյուրի նկատմամբ, պետք էր կամ նախապես կանխել կամ թույլ չտալ, որ նման բան լիներ:

Ստացվում է, որ հավատարմագրում անողները կամ միտումնավոր ուշադրություն չեն դարձրել կամ այնքան ոչ կոմպետենտ են, որ նույնիսկ չեն մտածել այդ մասին:
     Համաձայնվեք, որ երկու դեպքում էլ լավ բան չստացվեց:

Բա Վլադիմիր Վլադիմիրովիչին օդանավակայանում բացատրեցիք ո՞վ էր բերել Ռուսթավիին նախագահական, թե դա գազի գնի քննարկման ժամանակ կասեք»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2595 | 0 | 0
Facebook