Կինը և տղամարդ փոխհարաբերությունները
Շատ հաճախ կին և տղամարդ հարաբերությունների մասին զույգը խորությամբ մտածում է այն ժամանակ, երբ արդեն մոտ է բաժանման պահը կամ արդեն բաժանվել են: Այդ ժամանակ է, որ անհատներն իրենք իրենց հարց են տալիս՝ ինչու՞ այդպես եղավ, որո՞նք էին պատճառները, սակայն նույնիսկ այս հարցերի պատասխաննեը գտնելն այդ ժամանակ արդեն ուշ է այն իմաստով, որ մեծ մասը, ցավոք, ետ չես բերի: Վերջինիս հաջորդում են հոգեբանական տարբեր բացասական ապրումներ, դառը զգացողություններ և այլ ծանր հետևանքներ: Նման շատ դեպքերում անվերադարձ կորուստներից ծուսափելու համար անհրաժեշտ է, որ զույգն իր հարաբերության մասին խորությամբ մտածի իրենց հանդիպման առաջին իսկ օրվանից: Երկու կողմերն էլ պետք է հասկանան, թե ինչ են ուզում իրենց հարաբերություններից, այսինքն՝ որն է այդ հաչաբերությունների նպատակը: Եթե զույգը միմյանցից ակնկալում է միայն հաճելի ժամանց, ապա բնականաբար միմյանց խորությամբ ճանաչելու կարիք չի առաջանում: Այս պարագայում ավելորդ է խոսել լուրջ կորուստների մասին, քանի որ հաճելի ժամանց կարելի է ունենալ շատ շատերի հետ: Այլ հարց է, երբ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զույգն ընտանիք կազմելու նպատակ ունի: Ընտանիք կազմելու նպատակ ունեցող կին և տղամարդ հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի փոխադարձ անսահման սեր, իսկ շփման հիմքում՝ անսահման հարգանք: Փոխադարձ անսահման սերը հարաբերություններում կարևորագույն մասն է կազմում. Այն կրում է զգացմունքային բնույթ: Սերը, ինչպես ցանկացած զգացմունք, իրականում չի կարող նյութականանալ: Նյութական ոչ մի արժեք չի կարող չափել կամ որակել փոխադարձ անսահման սերը: Նյութականի վրա հիմնված սերը չի կարող լինել անսպառ, քանի որ ցանկացած նյութական արժեք սպառման ենթակա է, իսկ փոխադարձ անսահման սերն անսպառ է իր անգին լինելու որակով: Այն կամ կա, կամ չկա: Անսահման հարգանքն ի տարբերություն անսահման սիրո պատկանում է բանականության ոլորտին. Այն առընչվում է այնպիսի հասկացությունների հետ, որոնք բանականորեն վերահսկելի են: Անսահման հարգանքը կնոջ և տղամարդու ԵՍ-երի միջև գոյություն ունեցող լայնախոհության ու պարկեշտության բարձրագույն դրսևորումն է: Այստեղ առաջին և կարևորագույն դերն ունեն սկզբունքները: Սկզբունքները կարելի է սահմանել որպես իրերի և երևույթների հանդեպ ունեցած մոտեցումներ, որոնք տարիներ շարունակ, ենթարկվելով տարբեր ազդեցությունների, չեն փոխվում: Դրանք անհատի համար ունեն էական նշանակություն և հանդես են գալիս որպես նրանց կյանքի ուղեցույցներ: Կին և տղամարդ միության մեջ անհրաժեշտ է սկզբունքային համապատասխանություն և համաձայնության առկայությունը: Անչափ կարևորելով սկզբունքային հարցերը՝ չի կարելի անտեսել կենցաղային հարցերի կարևորությունը: Սկզբունքային հարցերում անլուծելի տարաձայնությունները կարող են առաջացնել շատ լուրջ կոնֆլիկտներ, որոնք սովորաբար, վաղ թե ուշ ավարտվում են բաժանումով: Կենցաղային հարցերում տարաձայնությունների առկայության դեպքում բաժանումը քիչ հավանական է: Այստեղ նույնպես կարող են լինել կոնֆլիկտներ, բայց երբ այդ նույն կենցաղային կոնֆլիկն արագ չի հարթվում, ծանրանում է, բարդանում է, երկարում, ապա դրա պատճառը պետք է փնտրել ո՛չ թե կենցաղային հարցերում տարբեր մոտեցումներ ունենալու մեջ, այլ սկզբունքային տարակարծության մեջ: Կենցաղային հարցերն իրենց բովանդակությամբ հասարակ հարցեր են ու անհրաժեշտություն չկա դրանց վրա ծանրանալ: Խոսելով սկզբունքների մասին՝ ևս մեկ անգամ կարևորում եմ նշել զույգի մեջ փոխադարձ ազնվության և անկեղծության առանձնահատուկ սկզբունքային նշանակությունը: Կնոջ և տղամարդու միջև ազնվության ւ անկեղծության սկզբունքային առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ անմիջականորեն կապված է ինչպես սիրո, այնպես էլ հարգանքի հետ: Դրանք ներկայանում են որպես ներդաշնակ միության առաջին երաշխիք: Անվիճելի պայման է դրանց երկկողմանիությունը և ամբողջականությունը ցանկացած երևույթի, իրի, իրավիճակի մեջ: Հասարակության մեջ, զույգերի մոտ տարածված մոտեցում կա, ըստ որի կինը կամ տղամարդը պետք է ունենան այսպես ասած ԱՆՁՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ՝ առանձին աշխարհ, որը պատկանում է միայն զույգի մի կողմին և չի վերաբերում մյուսին: Այս պնդումը հիմնովին անիմաստ է և կայուն միության համար ՝ վտանգավոր: Անիմաստ է այնքանով, որ կին և տղամարդ հարաբերություններն արդեն իսկ ենթադրում են անձնական տարածություն, իսկ այդ դեպքում ստացվում է ԱՆՁՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ անձնական տարածության մեջ, ինչը բուֆատորիա է: Զույգի համար վտանգավոր է այնքանով, որ, կողմերից մեկը, ունենալով այդ ԱՆՁՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ասվածը, արհեստական և ավելորդ պատ է ստեղծում հարաբերություններում: Փորձը ցույց է տալիս, որ նման ՊԱՏԵՐԸ ոչ մի լավ բանի չեն բերում: Զույգը միմյանցից չպետք է ունենա ոչ մի տեսակ գաղտնիք, պետք է կիսվի ցանկացած հարցում, ոչ թե պարտավորություններից ելնելով, այլ ըստ սեփական անկեղծ ցանկության: Նման շփումն ի վերջո առաջացնում է փոխադարձ վստահություն: Հետագա խորացման դեպքում այդ վստահությունն ավելի է ամրապնդվում: Վստահությունը հարգանքի դրսևորման ձևերից է, այն բանականության, փորձի արդյունք է և հիմնվում է այն գիտակցության վրա, որ դիմացինն իր քայլերում հուսալի է և պարկեշտ: Վերջինս կարելի է պարզել միայն շփման միջոցով, երբ հուսալիության և պարկեշտության դրսևորումը դառնում է օրինաչափ տվյալ անձնի կողմից, այդ անձը դառնում է վստահելի: Այսպիսով, լինելով հարգանքի դրսևորումներից մեկը, փոխադարձ վստահությունը կին և տղամարդ հարաբերություններում հանդես է գալիս որպես ներդաշնակության գրավական: Այսպիսով, եթե զույգն ունի ընդհանուր, իրար համապատասխան կայուն արժեքային համակարգ (որտեղ անձնականը առաջին տեղում է), ամենայն հավանականությամբ նրանց կազմած միությունը կպսակվի երջանկությամբ: ԵՂԵ՛Ք ԵՐՋԱՆԻԿ!!!!!!!!!!!!!!!! |