Loading...

Articles

Անկախությունն ինքս եմ․ Անուշ Գասպարյան

11:26, Saturday, 21 September, 2019
Անկախությունն ինքս եմ․ Անուշ Գասպարյան
     Երբ որոշեցի Անուշ Գասպարյանից հարցազրույց վերցնել, պրպտեցի նրա անձնական էջերը։ Հայրենասիրության նրա չափաբաժինը՝ ապշեցնող էր պարզապես։
    
     Եվ այսպես Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ

Azatutyun.ru կայքը փորձել է ՄԱԿ-ի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները համակարգող Անուշ Գասպարյանից իմանալ հայրենասիրության նրա բանաձևը։
    
     -Անու՛շ, որքան երիտասարադ եք։ Ինչպե՞ս եք հասցրել այս կարճ կենսագրությունը փառավորել այսքան մեծ ձեռքբերումներով։
    

Լեոնարդո դա Վինչիին հարցնում են, թե ո՞րն է հիմարի ու հանճարի տարբերությունը: «99 տոկոս տաղանդ, 1 տոկոս աշխատասիրություն. սա հիմարն է, - ասել է Լեոնարդո դա Վինչին, - 99 տոկոս աշխատասիրություն, 1 տոկոս տաղանդ. սա հանճարն է»: Ես չգիտեմ իմ տաղանդի չափերը ու չեմ էլ ուզում իմանալ. ես չափազանց նպատակասլաց եմ ու աշխատասեր, իսկ մարդու հնարավորությունները սահման չունեն:
    
     -Հնազանդ երեխա՞ էիք:
    
    
-Ես հոսանքի կաթիլ եմ, եթե ընթացքը իմ սրտով է: Բայց եթե այլ կարծիք ունեմ, կարող եմ պոկվել հոսանքից ու գնալ դրան հակառակ: Ես ճշգրիտ եմ, ինչպես յուրաքանչյուր գիտություն, իմ գլխում ավելի շատ համոզմունքներ կան, քան տեսակետներ:
    
     Ձեզ հայրենասեր համարու՞մ եք և ինչու՞։
    
    
Ինձ հայրենիքասեր եմ համարում, այդ սքանչելի բառն իզուր են կրճատել։ Ես պաշտում եմ հայրենիքս, ինչու՞ որովհետեւ ես հասցրել էի հասկանալ իմ արմատի ուժն ու խորությունը:
    
     Անու՛շ, իսկ ի՞նչն է պատճառը, որ մենք մեր արժանի տեղում չենք համաշխարհային քաղաքակրթության աստիճաններին:
    
    
-Այո՛, մեր արժանի տեղում չենք: Որովհետեւ անհատները սեւեռվել են իրենց փառքի ու աշխարհը նվաճելու գաղափարի վրա ու չեն բարձրացրել կողքի հային: Որովհետեւ մենք սիրում ենք մենակ թռչել: Որովհետեւ մենք կորցրել ենք պարտավորության զգացումը մեր հայրենակցի` հայի հանդեպ: Թիմի գաղափարն ենք կորցրել: Որպես միայնակ խաղացող` մենք անմրցակից ենք, թիմային պայքարում` թույլ: Մենք գիտենք միայն հայ լինելու պատիվը, պատասխանատվությունը չգիտենք:
    
     -Բա ի՞նչ անենք:
    
     -Գտնենք, բռնենք, փայփայենք այն մեծ ու կյանքից թանկ գաղափարը, որի շուրջ կհամախմբվենք բոլորս, որը կդառնա մեր ազգային ողնաշարը, մեր հենարանը: Մեր ազգային կառույցի ամրությունը: Փառք Աստծու, դեռ ամեն ինչ կորած չէ:
    
     -Հայրենասերի ուժը՞։
    
    
-Էսպես ասեմ՝ երբ լսեցի ապրիլյան պատերազմի լուրը, ընկերուհուս հետ սուրճ էի խմում։ Եթե ինձ ասեին, որ հայրենիքիս սպառնացող վտանգն այդպես կցնցի ինձ, չէի հավատա: Ես հասկացա մի բան` Ադրբեջանը չէ, որ 100 Ադրբեջան էլ իրար միացած գան մեզ վրա, մենք պահելու ենք մեր հողը: Որտեղ մի կաթիլ հայկական արյուն կա, արթնանալու է, որ իրենով անի ամեն ինչ: Ու հանկարծ պարզվելու է, որ աշխարհում 10 չէ, 100 միլիոն հայ կա:
    
     -Մի կաթիլ հայրենասիրությունը՞։
    
    
     -
Կաթիլ կա, որ օվկիանոս արժե…
    
    
    
     Հարցազրույցը՝ Անուշ Սարատիկյանի

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1551 | 0 | 0
Facebook
COMMENT.am