Loading...

Articles

Սա արատավոր երևույթի հերթական պոռթկումն է, որն ապացուցում է` ինքնակրթվելու հույժ կարիք կա մեր հասարակությունում․ Տիգրան Մալխասյան

20:09, Monday, 16 September, 2019
Սա արատավոր երևույթի հերթական պոռթկումն է, որն ապացուցում է` ինքնակրթվելու հույժ կարիք կա մեր հասարակությունում․ Տիգրան Մալխասյան

Երբ արդեն կարծում էինք, թե ամեն ինչ ասված էր վերջին իրադարձությունների վերաբերյալ, և երբ թվում էր ՝ մեզ ոչինչով էլ չեն կարող զարմացնել քառակուսի մտածելակերպով լժէ-նացիոնալիստները, ի հայտ եկավ մի վիդեո, որի գլխավոր հերոսներն ամփոփում էին իրենց մեջ խամաճիկի հավաքական կերպարը, որը, միայն, շարժման իմիտացիա է ստեղծում, ու եթե ուշադիր նայեք, կտեսնեք այն թելերը, որոնց միջոցով էլ որ «խաղացնում» ու շոու են ցույց տալիս նրանք, ովքեր այդպես էլ մինչև վերջ մնում են վարագույրի հակառակ կողմում ։ Այս երևույթն իրական «ուռուցք» է մեր պետության համար ։
     Եվ համբերատարությամբ զինված, պատրաստ եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ ամեն տարի և՛ Մոսկվայում, և՛ Սանկտ Պետերբուրգում նշվում է մեր քաղաքի տոնը ։
     Նաև հարկ եմ համարում նշել Մոսկվայում կազմակերպվող «Золотой Абрикос» փառատոնի մասին ։ Հուսով եմ ՝ կարողացա պատասխանել արդեն ծեծված և բազմաչարչար «Իսկ Մոսկվայում նշու՞մ են Երևանի տոնը» հարցին, չնայած որ, այդ հարցի պատասխանն իմանալ ու համար կարելի էր ուղղակի համացանցից օգտվել, այլ ոչ թե շոու սարքել։
     Եթե ինչ-որ ռուս կանգներ «Աբրիկոս» ֊ի կողքին և սկսեր «ֆաք Արմենիա» , և «ֆաք Նիկոլ» գոչել, բոլորով անարգանքի սյունին էինք գամելու, որովհետև դա տգեղ և անպատվաբեր երևույթ է ։
     Բնավ, պետք չէ սևեռվել միայն այս դեպքի վրա, սա ուղղակի արատավոր երևույթի հերթական պոռթկումն էր, որը ևս մեկ անգամ ապացուցում էր, որ ինքնակրթվելու հույժ կարիք կա մեր հասարակությունում։
     Լա՛վ հիշեք բումերանգի էֆֆեկտի մասին։Հնարավոր չէ պահանջել հարգանք ու պատիվ ՝ անարգելով ու հայհոյելով դիմացինին, առավել ևս, երբ էդ դիմացինդ դեռ շաա՜տ փոթորիկներից քեզ պիտի փրկի։
     #մի_արեք
     #սիրուն_չի


    
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1119 | 0 | 0
Facebook
COMMENT.am