Loading...

Articles

Կապը կտրեց գիսավորը

17:21, Monday, 16 September, 2019
Կապը կտրեց գիսավորը
     Կապը կտրեց գիսավորը,
     Ծամերն արձակ ինձ հմայեց,
     Ինձ թվաց, որ անսովորը
     Իմ երազից քեզ հնարեց։
    
     Եկած ճամփով էլ հեռացար,
     Տանուլ տվիր հետքդ հողին,
     Իմ հուշերից ոնց չքացար,
     Մակածվեցիր սրտիս դողին։
    
     Հիմա ուրիշ սիրունների
     Հևքին քո շունչն եմ հավելում,
     Որ իմ ձայնած անունների
     Համը մնա այս տաղերում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3348 | 0 | 0
Facebook