Loading...

Articles

Ծաղկած նշենու վարդագույն ցողից արցունք է կաթում

17:05, Monday, 16 September, 2019
Ծաղկած նշենու վարդագույն ցողից արցունք է կաթում
     Ծաղկած նշենու վարդագույն ցողից արցունք է կաթում,
     Տեր, ձեռագրերս այն կյանքում է՞լ են խանդավառ կարդում,
     Ինչ որ թաքցրի ի՞մ պատկերով էր՝ խուլ ու այլանդակ,
     Ապակու վրա անծանս խազեց մի խորաքանդակ։
     Քանի տարի է խելամտում եմ ու չեմ կռահում,
     Գլխի չեմ ընկնում սուրբ նշանները ոնց եմ վերլուծում,
     Գավիթն էլ անցա, ինչքան թախիծ կար նախասրահում,
     Ես հո կսկիծի սուր ցավը գիտեմ ոնց ես ներգծում։
     Ծննդյան օրը էլ մահից հետո տխուր եմ տոնում,
     Հուշերիս խամրած ածանցյալներին բան չեմ արտոնում,
     Բայց նրանք էլ, Տեր, ինձ պես են հարբում մռմռուկ գինուց,
     Մտահանգելով, որ անբիծ սերը չունի ապացույց։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2950 | 0 | 0
Facebook