Loading...

Articles

Աստծու տալիքն է, ես ինչ իմանամ

01:23, Saturday, 07 September, 2019
Աստծու տալիքն է, ես ինչ իմանամ
     Աստծու տալիքն է, ես ինչ իմանամ,
     Որքան կձգեմ օրերս կամկար,
     Աշնան ոսկու պես, քանի հնանամ,
     Շաղ կտամ աղոտ շնորհ ու քանքար։
     Աներեսագիր կաղկանձս գուցե
     Մի բերան ասեմ քոփակ շան նման,
     Ձեր ծավալի մեջ իմը մի կուց է,
     Իմը ցուցիչ է, ոչ ազդանշան։
     Նշույլ է, որից քանի հեռանաք,
     Էլ չեք հիշելու անձս մեղսական,
     Տաղերս չասեմ, երբ ինձ մոռանաք
     Եվ երբ ինձ ժխտեք, չտխրեք սակայն։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3478 | 0 | 0
Facebook