Loading...

Articles

Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին...

20:25, Wednesday, 04 September, 2019
Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին...
     Նատալի Սաղիյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ըհը, սա էլ ըսենց, Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Հիմա հասկացա՞ք, թե ինչի համար էր պետք հրատապ ազատվել Հրայր Թովմասյանից և իր տեղը նստացնել Վահե Գրիգորյանին: Այո, որպեսզի Սահմանադրական դատարանը նույնպես (Ազգային ժողովի, Կառավարության և քաղաքապետարանի և պետական բոլոր այլ գերատեսչությունների նման) հայտնվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության կրունկի տակ, ինչը նրան թույլ կտար վերջնականապես վրեժ լուծել Ռ.Քոչարյանից 2008թ. մարտի 1 ողբերգական իրադարձությունների համար պատասխանատու Նիկոլ Փաշինյանին ազատազրկելու համար:
    
     Եվ, այո, այս ամենը ընդամենը էժանագին շոու էր, որն ուներ գետ մեկ նպատակ՝ հագեցնել Նիկոլ Փաշինյանի վրեժի անզուսպ ծարավը: Չէ՞ որ ըստ Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչի մեղավորը մասնավորապես Ռոբերտ Քաչարյանն է և, ընդհանրապես՝ բոլոր առեղծվածային ՛ «նախկինները»:
     Միայն ու միայն իրենք են մեղավոր, որ սուրբ Նիկոլ Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվում... Այսպիսի մտածելակերպը սովորական մահկանացուների մոտ հուշում է լուրջ հոգեբանական խանգարումների առկայության մասին: Հոգեբանության մեջ կա մի եզրույթ, որը կոչվում է «վերահսկողության արտաքին լոկուս» (այո, ճիշտ հասկացաք, լավ բան չէ), որը հաճախակի օգտագործվում է փսիխոպատներին և սոցիոպատներին նկարագրելու համար» ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2568 | 0 | 0
Facebook