Loading...

Articles

Պարսկաստանում վրիժառության օրինավոր և արդար միջոց է համարվել թշնամու արյան մեջ ձեռքերը թաթախելն ու նույնիսկ նրա արյունը խմելը

20:57, Tuesday, 03 September, 2019
Պարսկաստանում վրիժառության օրինավոր և արդար միջոց է համարվել թշնամու արյան մեջ ձեռքերը թաթախելն ու նույնիսկ նրա արյունը խմելը

Թուրքիայի Մուհամմեդ 2-րդ և Սուլեյման 1-ին սուլթանների ժամանակներում բարոյականության, անձի և սեփականության նկատմամբ ոտնձգությունները բավականին խստորեն պատժվել են:

Մուհամմեդ 2-րդի սահմանած կանոններով օրինականացված է եղել արյան վրեժը, իսկ արյան գինը հետևյալ կերպ է որոշվել:

Սպանության համար մարդասպանը պարտավոր է եղել վճարել 3000 ակչե (ակչեն 1, 15 գրամ քաշի մաքուր արծաթյա դրամ է եղել), մեկ կուրացած աչքի համար կուրացնողը վճարել է 1500 ակչե, գլխի վնասվածքի համար վճարվել է 30 ակչե:

Սուլեյման 1-ինի կանոնագրով մահմեդական տղա կամ աղջիկ առևանգողն ամորձատվել է, բայց եթե նա երդվել է, թե ինքն անմեղ է, ենթարկվել է ընդամենը մեկ ակչե տուգանքի:

Եթե մեկը բռնվել է անասունի հետ հարաբերվելիս, ենթարկվել է ընդամենը խիստ հանդիմանության ու մեկ ակչե տուգանքի:

Եթե հանկարծ ազնվազարմ կանայք իրար հետ կռվել են, ապա նրանցից յուրաքանչյուրը ենթարկվել է 20 ակչե տուգանքի, իսկ եթե կռվողները հասարակ դասի կանայք են եղել, տուգանվել են 2-ական ակչե:

Քանի որ իսլամն արգելել է գինի կամ այլ որգելից ըմպելիք խմել, յուրաքանչյուր գավաթի համար արգելքն անտեսողից գանձվել է մեկ ակչե:

Ձի, ջորի կամ էշ գողանալու դեպքում կտրվել է գողի ձեռքը:

Ստրուկ առևանգողին, խանութ կողոպտողին կախել են:

Գյուղի ամբողջ բնակչությունը պատասխանատու է եղել այն բոլոր գողությունների համար, որոնք կատարվել են գյուղի տարածքում և պարտավոր են եղել հատուցել տուժողին:

Արյան վրեժն անհամեմատ դաժան է եղել վերոհիշյալ ժամանակաշրջանի Պարսկաստանում: Երբ սպանվել է մեկը, նրա ժառանգները դիմել են դատարան և արյան վրեժ են պահանջել: Երբ ապացուցվել է սպանողի հանցանքը, նրան հանձնել են ժառանգներին, և նրանք իրավունք են ունեցել կա'մ ներել նրան` ստանալով սպանվածի արյան գինը, կա'մ սպանել նրան ինչպես ուզում են: Ժառանգները հաճախ հրաժարվել են դրամական հատուցումից, որպեսզի կարողանան սպանել ոճրագործին` նրան նախապես ենթարկելով տանջանքների: Այդ սպանությանը մասնակցել են նույնիսկ սպանվածի փոքրահասակ երեխաները:

Վրիժառության օրինավոր և արդար միջոց է համարվել թշնամու արյան մեջ ձեռքերը թաթախելն ու նույնիսկ նրա արյունը խմելը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4008 | 0 | 0
Facebook