Loading...

Articles

Մեծապատիվ Նիկոլ Հարգարժան գլխավոր դատախազ

16:52, Tuesday, 03 September, 2019
Մեծապատիվ Նիկոլ Հարգարժան գլխավոր դատախազ

Մեծապատիվ Նիկոլ
     Հարգարժան գլխավոր դատախազ
    
     ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139 հոդվածի 1-ին կետը սահմանում է աշխատաժամանակի տևողությունը շաբաթական 40 ժամ: Նույն հոդվածի 5-րդ կետի սահմանմամբ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել օրական 12 ժամից:
     §Շիրակի մարզում համալրվեց ՔՊ-ի երկրորդ ոհմակը¦ հոդվածում (mamul.am մամուլի խոսնակ 07.07.19) տեղեկատվություն կար ՇՄ մարզպետի և նրա մերձավորների (Կարեն Բադիշյան, Տիգրան Մինասյան և այլք) զինապարտ լինելու և չծառայելու վերաբերյալ, որին որևէ արձագանք չեղավ: Անդրադառնանք օրենքի տառին. վերոնշյալ հոդվածում Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից արված փաստական մեջբերումներից կրկնում եմ մեկը, որը վերաբերում է մարզպետի խորհրդական Տիգրան Մինասյանի ԳԵՐՄԱՐԴԿԱՅԻՆ ունակություններին, ով օրեկան աշխատում է 8X4=32 երբեմն էլ 12X4=48 ժամ: Եվ այսպեսª
     2018թ.-§Կոմպաս¦ գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ Դասընթացավար
     2017-2019թթ.-§Արփի լիճ ազգային պարկ¦ՊՈԱԿ գլխավոր հաշվապահ
     2018թ.-§Շիրակի Մ.Նալբանդյանի անվան Պետական Մանկավարժական Համալսարան¦Հիմնադրամª ռեկտորի օգնական
     2018-2019թթ.§ ՇԵՄՄ ՍՈԼՅՈՒՇՆՍ¦ ՍՊԸ տնօրեն
     Ժողովուրդը շարունակում է ճանապարհներ փնտրել մարզպետ+մերձավորներ խայտառակ կադրային մենշնորհը չվերագրել վարչապետի թողտվությանը, այլ շրջանառում է վարկած, թե իբր Սորոսի ցուցակը պարտադրված է վարչապետին և գրանտակերների սույն ոհմակի հայտնվելը մարզպետարանում և նրա ենթակայության կառույցներում Նիկոլին պարտադրել է Սորոսի հիմնադրամը:
     Հարգարժան վարչապետ. քաղաքի օրը Գյումրեցիների հետ անցկացնելը կամ անկախության միամսյակը Շիրակին նվիրելը դեռ երաշխիք չէ անհայտ ծագման /խոսքը օտարամետ կողմնորոշման մասին է/մարզպետ Տիգրան Պետրոսյանի բացակա ներկայությունը մարզում հանդերժելու, նրա հիվանդ վախերը և զգուշավորությունը քողարկելու և վերջապես Շիրակի մարզը Ֆանտոմներով լցնելու անհանդուրժելի իրավիճակը պահպանելու համար:
     Չորս ահազանգ.
     1) Տիգրան Պետրոսյանª ՇՄ մարզպետ+§Արփի լիճ ազգային պարկ¦ ՊՈԱԿ-ի տնօրեն ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյան հանցավոր կապի.
     2) Տիգրան Պետրոսյան+ §Շիրակի Բիզնես համաժողովի¦ հովանավորներ+ §Ինեկոբանկ¦ և §Ամերիա բանկ¦ ՓԲԸ-ների գործարքի.
     3) Տիգրան Պետրոսյան + ՀՅԴ անդամների սերտաճման
     4) Տիգրան Պետրոսյան + երեխաների պաշտպանության բաժնի և 11 ամսեկան երեխայի սահմռկեցուցիչ մահվան մասին.
     Թվարկված չորս թեմաները առավել մանրամասն կներկայացնեմ հաջորդիվ.
     Հ. Գ. Արտաքին ուժերի խամճիկներին չի հաջողվելու կազմաքանդել ամենատես Գյումրին և ամենաանհանդուրժող գյումրեցու օջախը: Գրանտակեր ճուտիկներ ականջներիդ օղ արեք:


     Հարգանքներովª Հասմիկ Մելքոնյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7073 | 0 | 0
Facebook