Loading...

Articles

Մեր հերոսը՝ հայ զինվորն է, և ոչ թե ասֆալտի վրա կամուֆլյաժ հագնող միտինգավորը. սա ապազգային քաղաքականություն է

14:27, Monday, 02 September, 2019
Մեր հերոսը՝ հայ զինվորն է, և ոչ թե ասֆալտի վրա կամուֆլյաժ հագնող միտինգավորը. սա ապազգային քաղաքականություն է
     Մեր հերոսը՝ հայ զինվորն է, և ոչ թե ասֆալտի վրա կամուֆլյաժ հագնող միտինգավորը: Զինվորի, երկրի պաշտպանի նկատմամբ մեծագույն հարգանքի մթնոլորտ պետք է ձևավորվի հասարակության մեջ:
     Զինվորը, բանակը, միշտ և միշտ պետք է լինեն ամեն ինչից ավելի վեր և կարևոր:
     Այդ ձևավորման և արմատացման մեխանիզմներից մեկը ռազմահայրենասիրական դաստիարակման հայեցակարգն է, ազգային արժեքների վերարժեվորման առաջնահերթությունն է, որպես` պետական քաղաքականության անբաժանելի մաս և պետական մակարդակով ազգային ծրագրերի խրախուսումն ու իրականացումն է:
     Այս ամենը ոչ միայն չի իրականացվում այսօրվա իշխանության կողմից, այլև բացահայտորեն խրախուսվում են ազգայինի դեմ դեմարշները: Որդեգրվել է ապազգային քաղաքականություն: Արցախի համար՝ դա մահ է և Հայստանաի համար ևս այսպիսի քաղաքականությունը մահ է:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2407 | 0 | 0
Facebook