Loading...

Articles

Հակամարտություն

02:37, Sunday, 01 September, 2019
Հակամարտություն
    
    

Բևեռագիր են աղյուս, թե որմած,
     Ու անբռնելի՝ առում և իմաստ,
     Քարե անձուկը քանի, Ողորմած,
     Թևանցելով եմ ինձ թվում նվաստ։

Խեղճ ու կրակիս ո՞վ վիհին կարգեց,
     Խորատակ մութին ապա հակառակ
     Լծորդիս էլի՞ աբեղա կարծեց,
     Գանգիս թաթախը ՝ մտքերի վերնակ։

Բերետս հանել՝ ապաշավում եմ,
     Մեղա գալով եմ փառքդ տարփողում,
     Եթե անհարկի, ապա ցավում եմ,
     Խանդաղատանքդ եմ այլի տրոհում ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3252 | 0 | 0
Facebook