Loading...

Articles

Փաշինյանի մանդատի սահմանադրական ժամկետի 20% -ը շուտով կլրանա. Վահան Բաբայան

11:28, Monday, 26 August, 2019
Փաշինյանի մանդատի սահմանադրական ժամկետի 20% -ը շուտով կլրանա. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Փաշինյանի մանդատի սահմանադրական ժամկետի 20% -ը շուտով կլրանա:

Էմոցիաներից դուրս ի՞նչ արեց այդ ժամանակահատվածում նախկին ընդդիմադիր լրագրողը:

Անարդյունք ֆորումներ մարզերում, գաստրոհանդիպումներ,
     սելֆիներ, շոուներ, դատարկ խոստումներ, տարբեր որակի լապշաների շռայլումներ միամիտ և խաբված զանգվածին:

Ներդրումների գրեթե զրոյացում, խոստացած ներգաղթի բացակայություն, քաղաքական մենիշխանության հաստատում, ընտրովի և երկակի ստանդարտների կիրառում, դատական համակարգի օկուպացում, ստամբուլյան կոնվենցիա, Ամուլսար և շատ խնդիրներ:

Նախկին նախագահ Քոչարյանի բանտարկում, քաղաքական ատելության քարոզչություն բոլոր նախկինների հանդեպ, բացառությամբ առաջին նախագահի և իր թիմի: Անփորձ մարդկանց տարբեր կարևոր պաշտոնների նշանակում և «լեզուների երկարացում»:

Օդում կախված մնացած նախկինների թալանի մասին դիցաբանություն և շատ շատ մեծ ատելության դոզայի ներմուծում:

Արցախի հերոսների հեղինակազրկման քարոզչություն, աղբի գարշահոտություն, վարչապետի ընտանիքի անդամների քաղաքականացում, անիմաստ պարգևավճարների բաժանում: Վրեժ, վենդետա, նեղվածություն:
     Փոփոխություններ, որոնք Հայաստանը դարձրեցին խոցելի և ավելի թույլ քան երբևէ:

Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3496 | 0 | 0
Facebook