Loading...

Articles

«Բիբլիան առանց սարսափի զգացման կարդալու համար մենք պետք է ճնշենք մարդկային սրտում եղած ամեն ինչ»

21:40, Sunday, 25 August, 2019
«Բիբլիան առանց սարսափի զգացման կարդալու համար մենք պետք է ճնշենք մարդկային սրտում եղած ամեն ինչ»

Քրիստոնյա հավատացյալները երբ լսում կամ կարդում են ինչ-որ մի հետամնաց երկրում խաղաղ բնակչության զանգվածային կոտորածների մասին, չափազանց զայրանում են ու մեկմեկու ասում, թե, իբր, մարդիկ մոռացել են Աստծուն ու տեսեք, թե ինչ են անում: Ամենևին էլ չեն մոռացել, այլ, կարելի է ասել, վերհիշել են:

Ժամանակակից մարդկանց մեծագույն մասն Աստվածաշունչը չի կարդացել: Եթե կարդացած լիներ, ապա պիտի իմանար, որ այնտեղ, որտեղ ցեղասպանություն է, որտեղ կոտորած է, որտեղ եղեռն է ու զանգվածային սպանություն, այնտեղ Աստված է անձամբ ժամանել, այն նույն բիբլիական հին Աստվածը՝ Եհովան՝ արյունարբուն ու գողը, որի թողտվությամբ տեղի ունեցավ նաև իրեն երկրպագող հայության կոտորածը:

«Եվ երբ քո Եհովա Աստվածը (Աստվածաշնչի նորագուն հրատարակություններում Եհովայի անունն իսպառ ջնջված է ու ամեն տեղ «Տեր Աստված» է գրված) քեզ տանի այն երկիրը, որ երդվեց տալ քո հայր Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, և քեզ տա մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դո՛ ւ չես կառուցել, ամեն տեսակ բարիքներով լցված տներ, որոնք դո՛ւ չես լցրել, փորված ջրհորներ, որոնք դո՛ւ չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դո՛ւ չես տնկել, և ուտես ու հագենաս, ապա այն ժամանակ զգո'ւյշ եղիր, որ չմոռանաս եգիպտացիների երկրից` ստրկության տնից քեզ դուրս բերած Եհովային: Եվ քո Եհովա՛ Աստծո ւց վախեցիր, և միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ անունով երդվիր» (Երկրորդ օրինաց 6, 10 - 12):

Այսպիսին է Աստվածը: Լավ վարքի համար խոստանում է քեզ տալ ուրիշի վաստակը, ուրիշի ստեղծածը, ուրիշի քրտինքի ու տքնանքի արգասիքը, ուրիշից թալանածը:

Եվ այս աստծու ասածի հանգույն էլ վարվում են հրեաները.

«Այն ժամանակ Հեսուն հետ դարձավ ու գրավեց Ասորը…Նրա մեջ եղած բոլոր մարդկանց սրակոտոր արեցին, բոլորին բնաջնջեցին, նրա մեջ ոչ մի շնչավոր էակ չմնաց: Ասորն էլ կրակով այրեցին: Այդ թագավորությունների բոլոր քաղաքներն ու դրանց թագավորներին Հեսուն գերեց, բոլորին սրի քաշեց ու բնաջինջ արեց…Բայց հողաբլուրների վրա եղած բոլոր քաղաքներն իսրայելացիները չայրեցին, այլ միայն Ասորը, որ Հեսո՛ ւն այրեց: Նրա ամբողջ ավարն ու անասուններն իսրայելացիները կողոպտեցին, բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչև որ բնաջնջեցին նրանց և ոչ մի շնչավոր էակ չթողեցին: Ինչպես Տերը հրամայել էր իր ծառա Մովսեսին, և ինչպես Մովսեսը պատվիրել էր Հեսուին» (Հեսու 11, 9 - 15):

Պատահական չէ, որ 18-րդ դարի անգլիացի լուսավորիչ Թոմաս Փեյնն ասել է. «Բիբլիան առանց սարսափի զգացման կարդալու համար մենք պետք է ճնշենք մարդկային սրտում եղած ամեն ինչ»:

Երբ քրիստոնյային վերապատմում ես Հին կտակարանում շարադրված գազանությունների մասին, որոնք կատարվել են Աստծո կամքով, պատասխանում է, թե Քրիստոսի գալով ամեն ինչ հրաշափառորեն փոխվեց, որովհետև Նոր կտակարանում ասված է՝ սիրի՛ր մերձավորիդ:

Բայց այդ Նոր կտակարանում նաև ասված է. «Մի՛ կարծեք, թե եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա, չեկա հաստատելու խաղաղություն, այլ՝ սուր. Քանի որ եկա, որ բաժանեմ որդուն իր հորից, և դստերը՝ իր մորից, և հարսին՝ իր կեսուրից: Մարդու թշնամիներն իր տնեցիները կլինեն» (Մատթեոս 10, 34 - 37):

Այնպես որ, Քրիստոսն էլ քաղաքացիական պատերազմն է օրհնել:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
2397 | 0 | 0
Facebook
COMMENT.am