Երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառով, հարյուրավոր մարդիկ անորոշ ժամանակով զրկվեցին իրենց աշխատատեղերից՝ օրվա հացը վաստակելու երևիթե միակ հնարավորությունից, տասնյակ մարդիկ հայտնվեցին հիվանդանոցում, այրվեց մարդկային արյուն-քրտինքի շնորհիվ ստեղծված, մեծաքանակ նյութական բարիք և հե՜չ կապ չունի, թե այդ նյութական բարիքը ում սեփականությունն էր:
Շատ ցավալի է, որ կան կատարվածով ուրախացողներ, որ հրդեհի մասին պատմող ֆեյսբուքյան նյութերի տակ գրում են՝ «լավ ա եղել», «տեղն էր»: Տեղի ունեցածը ողբերգական է, լավ է միայն, որ հնարավոր եղավ խուսափել մարդկային զոհերից, սակայն նման մարդկանց ֆեյսբուքյան գրառումները ևս ողբերգություն են գուժում՜ այն, որ Հայաստանում մեռնում է մարդկայնությունը: Սա հաստատ ավելի մեծ կորուստ ու ողբերգություն է: