Loading...

Articles

Հոգուս ճիչը ո՞նց ծակախիտ անեմ

17:09, Friday, 23 August, 2019
Հոգուս ճիչը ո՞նց ծակախիտ անեմ
     Հոգուս ճիչը ո՞նց ծակախիտ անեմ,
     ճերմակի դեմ թանահատ եմ, հոգիս,
     Մթնաժոռած աչքերս էլ ու՞ր հառեմ,
     Գլխանոցիդ թեթև զարդն է գոգիս։
     Կլոր դարի շուրջը ես յոթ շրջան
     Եվ յոթն անգամ էլ ե՞րբ անցնեմ շնչակտուր,
     Ներսի՞ց եմ բուրգ, քար տապանում՝ մրջան,
     Ու՞ր կորցրիր հետագիծս՝ աղուր։
     Խաչի գյուտին իմ մարմինն էր մեռած,
     Որ հպեցիր, թե հարություն առնեմ․
     Այս Հեղինեն՝ արքունիքից սերած,
     Չիմացա՞վ, որ ես ամենքից դառն եմ։
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1679 | 0 | 0
Facebook
COMMENT.am