Loading...
Today:  Thursday, 19 September, 2019

Articles

«Նոր Հայաստան»-ը ունի վտարանդի սպորտսեմեն, որն այժմ գտնվում է անելանելի իրավիճակում և ունի մեր և մեր իշխանավորների աջակցության կարիքը

13:05, Friday, 23 August, 2019
«Նոր Հայաստան»-ը ունի վտարանդի սպորտսեմեն, որն այժմ գտնվում է անելանելի իրավիճակում և ունի մեր և մեր իշխանավորների աջակցության կարիքը

«Նոր Հայաստան» -ը ունի վտարանդի սպորտսեմեն որն ունի մեր և մեր իշխանավորների աջակցության կարիքը

Վահրամ Հակոբյանը հզոր մարզիկ է, Հայաստանում քրոսֆիթ սպորտաձևի հիմնադիրն է, եղել է բոդիբիլդինգի Հայաստանի չեմպիոն և մի շարք միջազգային մրցաշարերի մրցանակակիր: Քանի որ Հայաստանում նման սպորտաձևերը գրեթե չեն ֆինանսավորովում, Վահրամ Հակոբյանը ստիպված է եղել լքել Հայաստանը և օտար երկրներում Հայաստանը ներկայացնելու և Հայաստանի դրոշը բարձր պահելու համար, իր մարզումները շարունակել ու բնակվել արտերկրում:
     Պարզվում է, որ այդ ժամանակահատվաշում, երբ Վահրամն արդեն իսկ գտնվում էր արտերկրում՝ Հայաստանում նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ըստ քրեական գործի մեղադրանքի՝ ՀՀ քաղաքացիներ Վահրամ Հակոբյանը և Սմբատ Ավդալյանը 100 հզ ԱՄՆ դոլար են ցանկացել շորթել մի անձից, ով նրանց վաղեմի ընկերն էր։ Վահրամ Հակոբյանի Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հերքում է մեղադրանքը, անվանելով այն զրպարտություն:
    
     Քրեական գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում արդեն 3 ամիս և կարող է ձգձգվել դեռ շատ երկար, մինչդեռ այսօր այդ պատճառով Վահրամ Հակոբյանի համար այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ նա չի կարող լիարժեք մասնակցել մարզումների, չի կարող մասնակցել մրցումների և ոչ էլ կարող է վերադառնալ հայրենիք: Այսինքն «Նոր Հայաստան» -ը ունի վտարանդի սպորտսեմեն, որն այժմ գտնվում է անելանելի իրավիճակում և ունի մեր և մեր իշխանավորների աջակցության կարիքը:

Հ.Գ. Վահրամ Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ կան վկաներ, ապացույցներ, ձայնալսումներ, որոնք բոլորն էլ վկայում են, որ մեղադրանքը անհիմն է և զրպարտություն է: Մեղադրանքը ներկայացված է լիովին սուտ ցուցմունքի հիման վրա:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1206 | 0 | 0
Facebook
COMMENT.am