Loading...

Articles

Սատանի ձագին մեռոնով չօծես

07:40, Wednesday, 21 August, 2019
Սատանի ձագին մեռոնով չօծես
     Սատանի ձագին մեռոնով չօծես,
     Նա չար հայացքից երկուսը ունի,
     Ծփալու նման հուզված կկոծես,
     Ծովին թող թվա փաթիլն ես ձյունի։
     Ցած գալով էլ է բյուրեղը բյուրեղ,
     Քանի չես հալվել ճերմակ կթվաս,
     Հողի պես պապակ շուրթերիդ հյութեղ
     Սառած ժպիտս համբույր էր թթվաշ։
     Ամեն բան գալիս հանգում է վերջին,
     Սիրո պես անուր տաղտուկս է միայն,
     Ի՞մն է, թե՞ քոնը, ծպտունն իր հերթին
     Առաջն առնողի կերպն է շարաձայն։
     Շատերից արագ և ամենքից վեր,
     Բայց որքա՞ն հեռու՝ դժվար է դատել,
     Ու՞մ խաղի մեջ ենք՝ դու, ես՝ ալեհեր,
     Ջրի պատվարը պատվերով հատել։
     Աշնան մախմուրը ոսկու նման է,
     Եվ անգին գանձ է բառերի ոսկին,
     Սատանի համար ձագն աննման է,
     Որ չար հայացքից էլ ոչ մեկ չունի։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3208 | 0 | 0
Facebook