Loading...

Articles

Ձեռքի տակի իմ եղածը

01:21, Sunday, 18 August, 2019
Ձեռքի տակի իմ եղածը

Ձեռքի տակի իմ եղածը
     Շնորհ է, թե արտոնեմ,
     Բայց հույզերից թունդ հանածը
     Տաղով կասի, որ քոնն եմ։

Աչքիս լույսն ես, շողակնի շող,
     Ջավահիր ես թանկագին,
     Տնից հետո հանգերգս տող,
     Հևք է տալիս իմ երգին։

Երեք տասնյակ բոլորակին
     Մի օր մնաց, որ հասնենք,
     Ինչ երանի սելքի ակին,
     Շողաձիգ է՝ դրվատենք։

Արի կրկին մի երազանք
     Պահ տանք անցնող ջրերին,
     Աստղաթափին մի ամբողջ կյանք
     Ու սեր թողնենք դարերին։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3538 | 0 | 0
Facebook