Loading...

Articles

Ի՞նչ է նշանակում «գեյ»

23:22, Saturday, 17 August, 2019
Ի՞նչ է նշանակում «գեյ»

Ֆրանսերենից անգլերենին անցած «gai» բառը, որ անգլերենում գրվում է «gay», «զվարթ, ուրախ» է նշանակում: Շատերը կարծում են, թե ոչ ավանդական սեռական կողմնորոշման տղամարդիկ իրենց սկսել են այդպես անվանել, որպեսզի աշխարհին ցույց տան, թե իրենց կյանքը լի է ուրախությամբ: Բայց տվյալ դեպքում «ուրախ», «ուրախություն» հասկացություններն այս մականվան հետ կապ չունեն: «Գեյ» (GAY) եզրույթը Good As You արտահայտության հապավումն է, որը նշանակում է «քեզ նման լավն է» կամ «քեզանից ոչնչով վատը չէ»: Այս անվանումն ի հայտ է եկել սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող կազմակերպություններից մեկի շնորհիվ: Հապավումը հորինողները ցանկացել են ընդգծել, թե այդ մարդկանց սեռական կողմնորոշումն ամենևին էլ անբնական չէ:

Էլի մի մոլորություն հոմոսեքսուալիստների մասին: Ի դեպ, «հոմոսեքսուալիզմ» եզրույթն ի հայտ է եկել 1809 թվականին. մինչ այդ տվյալ երևույթն «այլասրերվածություն» են անվանել, իսկ նրանք, ովքեր միասեռական հակում են ունեցել, «այլասերված» են որակվել:

Հակառակ տարածված կարծիքի՝ մանուկ հասակի և պատանեկան տարիքի «հոմոսեքսուալ փորձառությունը» պարտադիր չի հանգեցնում նրան, որ ապագայում տվյալ մարդն անպայման հոմոսեքսուալիստ կամ բիսեքսուալիստ է դառնում:

Սխալվում են նաև նրանք, որոնք համոզված պնդում են, թե մեր ժամանակներում նույնասեռականները շատացել են: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանց թիվը ներկայում մոտավորապես նույնքան է, որքան եղել է հարյուր տարի առաջ (տղամարդկանց ընդհանուր թվի մոտ 4 տոկոսը): Իսկ այն, որ մեզ թվում է, թե նրանք շատացել են, պարզ բացատրություն ունի. այդ մասին սկսել են շատ գրել ու խոսել ու մի շարք երկրներում նրանց իրավունքներն արդեն իսկ պաշտպանված են օրենքով:

Որքան էլ այս երևույթը ոմանք եվրոպական, արևմտյան քաղաքակրթության արգասիք համարեն, այնուամենայնիվ անհամար փաստերն ապացուցում են, որ, օրինակ, հենց Արևելքի մահմեդական երկրներում այն անցյալում էլ շատ տարածված է եղել.

Գերմանացի ճանապարհորդ, պատմաբան, մաթեմատիկոս և ֆիզիկոս Ադամ Օլեարիոսը (1599 – 11671 22.) հատուկ դեսպանության կազմում այցելել է Մոսկովյան իշխանություն և Պարսկաստան: Տպավորություններն ամփոփել է երկհատոր աշխատությունում, որից մի փոքրիկ հատված ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:

«Քաղաքի (խոսքը վերաբերում է 17-րդ դարասկզբի Շամախի քաղաքին) հարավային կողմում մեծ շուկա կամ «բազար» կա մի քանի տարատեսակ ծածկած փողոցներով, որոնցում տեղավորված են առևտրականների կրպակները տարբեր ապրանքներով…հենց այս շուկայում տարբեր մուտքերով երկու հյուրատուն կա. դրանք օտար առևտրականների համար են: Դրանցից մեկի անունը «Շահ քարվանսարա» է: Այստեղ իջևանում են արճիճ, պղինձ, նավթ ու թուր վաճառող ռուս առևտրականները: Երկրորդի անունը «Լեզգի քարվանսարա» է: Այստեղ գալիս են չերքեզական թաթարները. նրանք վաճառում են ձիեր, կանայք, մանկամարդ ու չափահաս կույսեր, տղաներ ու աղջիկներ, որոնց մի մասն իրենք են գնել, մի մասը գողացված է սահմանամերձ վայրերի ռուսներից կամ էլ իրենց ցեղակիցներից: Վերադարձի ճանապարհին ռուս բանբեր Ալեքսեյը՝ մի շատ համարձակ, կատակասեր ու երիտասարդ մարդ, կատակի համար գնաց այդ քարվանսարա: Ընդ որում նա սկսեց սակարկել մի գեղեցիկ տղայի գինը, որի համար պահանջում էին 6 թուման, իսկ նա առաջարկում էր 2 թուման: Չերքեզ ստրկավաճառին այդ գինը շատ ծիծաղելի թվաց, և նա խփեց նրա հետույքին և հետևյալ անամոթ խոսքն ասաց. «Հենց միայն նրա մարմնի այս մասից օգտվելն ու օգտագործելն ավելի թանկ արժե»:

Հոմոսեքսուալների վերաբերյալ մեր մոլորություներից մեկն էլ այն է, թե նրանք հիվանդ մարդիկ են: Դեռևս 1991 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնական փաստաթուղթ հրապարակեց, ըստ որի նույնասեռականությունը ո՛չ հիվանդություն է, ո՛չ հոգեկան շեղում: Իհարկե, կարող է սխալվել նույնիսկ այդպիսի ծանրակշիռ կազմակերպությունը, բայց տվյալ դեպքում այն իրավացի է: Համենայն դեպս, արդի բժշկությունը հոմոսեքսուալիզմը հիվանդություն չի համարում:

Նկարում՝ սամուրայը համբուրում է ճապոնական դասական թատրոնի՝ «կաբուկի» -ի դերասանին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7468 | 0 | 0
Facebook