Loading...

Articles

Միտքդ շարժուն է, հայցքդ՝ խոհեմ

01:22, Thursday, 15 August, 2019
Միտքդ շարժուն է, հայցքդ՝ խոհեմ
     Միտքդ շարժուն է, հայցքդ՝ խոհեմ,
     Քո վեր ու դիրը իմ աչքերով է,
     Փաղանգդ ես շարժում տախտակին՝ բոհեմ,
     Անկարգ կենցաղս դեռ պարտքերով է։
     Դեբյուտից հետո միջնախաղ մտել,
     Ճերմակ մի փիղ ես ափիդ մեջ սեղմել,
     Խաղաքարերդ ես դեսուդեն մղել,
     Գրոհիդ թափը սակայն չես մեղմել։
     Տանուլ տալու բան այս պահին չունես,
     Փոխատեղումի երկարը կանես,
     Արքան է վարում մարտը, իմացիր,
     Նրան այս պահին դու էլ խնայիր։
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
700 | 0 | 0
Facebook
COMMENT.am