Loading...

Articles

Ադրբեջանը հերթական տեղեկատվական խայծն է տարածում. Արծրուն Հովհաննիսյան

19:02, Wednesday, 14 August, 2019
Ադրբեջանը հերթական տեղեկատվական խայծն է տարածում. Արծրուն Հովհաննիսյան
     Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում, որին, ցավոք սրտի, միանգամից արձագանքում է հայկանան տեղեկատվական դաշտը: Կրկին հիշեցնեմ, որ առաջնագծում դիրքերի տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը սովորաբար դրանց հասարակական հնչեղություն չի հաղորդում, քանի որ մարտական հերթապահության իրականացման գործում մեր նպատակը ոչ թե ցանկացած գործողություն պատեհ և անպատեհ առիթով գովազդելն է, այլ հակառակորդի նկատմամբ օպերատիվ առավելության պահպանումն ու նրան վերահսկողության տակ պահելը:
     Այնուամենայնիվ, եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում՝ հայկական ԶՈւ-երի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ձեռքբերված օպերատիվ-ռազմավարական առավելությունների ցուցադրմամբ:
     Զինվորականները իրենց գործը գիտեն և խնդրում եմ նրանց չխանգարել կատարել իրենց խնդիրները»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1868 | 0 | 0
Facebook