Loading...

Articles

ՍՈւՏԸ ՍՈ՜ւՐԲ Ու ԱՆՎՆԱՍ

14:31, Wednesday, 14 August, 2019
ՍՈւՏԸ ՍՈ՜ւՐԲ Ու ԱՆՎՆԱՍ
    
    
    

Երբ ե՛տ կգամ, դուռդ բացես, ուսապարկս երբ հանե՜մ,
     Դու ինձ ասա՛, որ տխրե՜լ ես,
     Որ… սպասե՜լ ես անհամբեր:
    
     Երբ գրկումդ կտաքացնե՜ս կա՛մ օջախի մոտ նստած,
     Ասա. «Սիրե՜լ եմ խենթի պես
     ո՜ւ կարոտել անկասկած»:


    

Երբ գիշերը կիրքն արթնանա՜, անպատեհ մի վայրկյանի՜

Իմիջայլոց շշնջա՛. «Այս գիշե՜րը

շա՜տ է նման մեր առաջի՜ն գիշերին»:


    

Հետո ասա. «Շատ հոգնեցրիր, երբե՜ք այսպես չե՛մ հոգնել»

Ասա՛, որ շա՜տ ես ինձ գրել,

Գրե՜լ, բայց չե՛ս ուղարկել:


    

Թող ես ի՛նքս որոշե՜մ, ո՞րն է անկեղծ, ո՞րն է սուտ,
     Չէ՞ որ ինքս էլ չե՛մ եղել

Հրեշտակի նման սուրբ:


    

Կեցցե՜ ստի սո՜ւրբ հարթակը, որը վնա՜ս չի՛ բերում,

ճշտի տված թունդ ապտա՜կը,

Այսքան քա՜ղցր չի՛ լինում:


    

Երբ, որ նորից վերադառնա՜մ, իմ դեմ դո՜ւռդ թե բացես,
     Միայն ասա՛, որ տխրե՜լ ես,
     Որ… սպասե՜լ ես անհամբեր…


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3944 | 0 | 0
Facebook