Loading...

Articles

Մամիկոն Շահբազյան. Երիտասարդության հիմնախնդիրները ուշադրության կենտրոնում

18:31, Monday, 12 August, 2019
Մամիկոն Շահբազյան. Երիտասարդության հիմնախնդիրները ուշադրության կենտրոնում
     Սիրելի հայրենակիցներ, հարգելի մանկավարժներ, ուսանողներ
    
     Այսօր Երիտասարդության միջազգային օրն է:
ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնը առաջին անգամ նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին։
     1995 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով հասարակության մեջ երիտասարդության կարևորագույն դերը, ընդունել է ոլորտային հիմնարար մի փաստաթուղթ:
     ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է Օրվա նշանավորման և Գործողությունների ծրագրի վերաբերյալ (հատկապես երիտասարդների շրջանում) իրազեկության բարձրացման նպատակով բոլոր մակարդակներում կազմակերպել տեղեկատվական-քարոզչական միջոցառումներ։
     Սիրով շնորհավորում եմ տոնի առթիվ:
    
    
     Մամիկոն Շահբազյան
     Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4159 | 0 | 0
Facebook