Համեստությունս մի կո՜ղմ կնետեմ,
Հպարտությունս ի ցո՛ւյց աշխարհի,
Կգրեմ, որ Ձեր պոե՜տն եմ եղել-
Գրել ի՛մ դեմքով, սակա՜յն ձեր մասին:
Գրել եմ բախտի՜ և ուրախությա՜ն,
Թախի՜ծ-տխրության գույների մասին,
Գրել - բնական գերհոգնածությա՜ն՝
Անո՜ւժ ցած ընկած տարիքի բարձին:
Գրել եմ ինչպե՞ս է հոգին արմաղա՜ն
Խաղալի՜ք դառնում սառը մատներում,
… Երկնային սիրո՜… երկրային մերժմա՜ն,
Եվ բախտի մասին՝ բացակա կյանքում:
Կգա՛ ժամանակ, գուցե կլսե՜ք,
Որ ի՜նչ-որ փոսում կմախք են գտել,
Միգուցե այնժա՞մ Դուք ինձ ճանաչե՜ք.
Բղավե՜ք. «Սա Մեր պոե՜տն է եղել…»