Loading...

Articles

Զորավա՞ր ես յոթ վերք - չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա. Գարեգին Նժդեհ

00:17, Friday, 09 August, 2019
Զորավա՞ր ես յոթ վերք - չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա. Գարեգին Նժդեհ
     Զորավա՞ր ես յոթ վերք - չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա: Մեր աշխարհի լրբություններից մեկն էլ այդ է, չզարմանաս եւ չկրկնես զայրույթով. «Թող զինվորն իր ստացած վերքերը եւ հովիվը՝ իր ոչխարները համրի»:
    
     Չար անասուն է մարդս, երբ նախանձում է: Մեր աշխարհում միշտ էլ վատասիրտը հայհոյել է աներկյուղ ասպետին, երկչոտը՝ մութ անկյունից քար նետել հերոսին:
     Նախանձը- մասնավորապես հայկականը-ընտրում է ճամփաներից ամենակարճը, եւ թույլատրելի համարում թշմամանքի բոլոր զենքերը:
     Նա, որին դեռ երեկ էր, ինչ խլեցիր առյուծի բերնից, փրկեցիր ստույգ մահից՝ վաղը կարող է իժի նման գարշապարդ փնտրել:
    
     Նա, որն այսօր ձիուդ ասպանդակները բռնելը իր համար պատիվ է համարում՝վաղը կարող է փողոցաշունչ ամբոխը գրգռել անձիդ դեմ:
    
     Գարեգին Նժդեհ, «Ռազմիկ», 1940թ, 25 դեկտեմբեր
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2438 | 0 | 0
Facebook