Loading...

Articles

Կարմիրն ու սևը համադրելի են

12:11, Monday, 05 August, 2019
Կարմիրն ու սևը համադրելի են
    
    

Երազանքներիս կինը սիրուն է,
     Հրեշտակ չասեմ՝ չար աչքի չգա,
     Անմիջոց օրս, եթե սորուն է,
     Նույն չափի մեջ են ձևն ու պարագան։
     Մանր ու մի քիչ է ուզածս, անգին,
     Ավազի վրա հետքերս ջնջիր,
     Աղերսը քիչ է ավերակ վանքին,
     Դու ինձ քո գիրկը գիշերով կանչիր։
     Որ գամ վայելքի մախաղը ուսած,
     Եվ եթե հանկարծ սիրտդ թրթռա,
     Ամբողջն արկանեմ, ընտրեմ, անաստված,
     Թաս ու բազպան և վարդ ու թանթանա։
     Որ մի թաս գինով քեզ բարեբանեմ
     Եվ մանյակներով ձեռքդ զարդարեմ,
     Սիրտդ վարդի հետ ոնց հարաբերեմ,
     Մախմուր ու թավշե էսքիզդ սիրեմ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2873 | 0 | 0
Facebook