Loading...

Articles

Երանություն

18:03, Monday, 29 July, 2019
Երանություն
    
    

Ինչ պարբերությամբ հայացքը սահեց,
     Հեղակարծ լույսը առիքին թառեց,
     Ալևըլուկը թեև համառեց,
     Սակայն անկաշկանդ շապիկը հանեց։
     Մարդը բռնվեց, հևքն արագացավ,
     Լուսնկան փնտրեց աչքերի ծիրում,
     Թազբեհը գցեց՝ վայ, երնեկ ու ցավ,
     Վերջում էր միայն կինն իրեն սիրում։
     Իր կարեկցանքի կինը թովիչ էր,
     Շորորալով էր տաղտուկը ցրում,
     Ձեռքը երկարեց, թե սրտին դիպչեր,
     Կուչ եկած սիրտը էլ չէր բաբախում։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3273 | 0 | 0
Facebook