Loading...

Articles

Դեռ չծնված մանկան զրույցն Աստծու հետ

19:18, Saturday, 27 July, 2019
Դեռ չծնված մանկան զրույցն Աստծու հետ

Ծնվելուն նախորդող օրերից մեկում մանկիկը խոսում է Աստծու հետ.

-Ես չգիտեմ, թե ինչ եմ անելու Աշխարհում:

Աստված նրան ասում է.

-Ես մի հրեշտակ եմ ուղարկել, որը քո կողքին կլինի:

-Բայց ես նրա լեզուն չեմ հասկանում:

-Հրեշտակը քեզ կսովորեցնի իր լեզուն ու քեզ չարից կպաշտպանի:

-Իսկ ես ե՞րբ և ինչպե՞ս եմ քեզ մոտ վերադառնալու:

-Քո հրեշտակը քեզ ամեն ինչ կասի:

-Իսկ ի՞նչ է իմ հրեշտակի անունը:

-Նրա անունն էական չէ…բայց դու նրան «Մայրիկ» ես անվանելու:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3466 | 0 | 0
Facebook