Loading...

Articles

Քաղաքի կենտրոնում, տուրիստների քթի տակ առնետների քաղաքակրթություն է արդեն ձևավորվում. Էվելինա Ղանթարչյան

20:19, Friday, 19 July, 2019
Քաղաքի կենտրոնում, տուրիստների քթի տակ առնետների քաղաքակրթություն է արդեն ձևավորվում. Էվելինա Ղանթարչյան
     Էվելինա Ղանթարչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի ֆեյսբուքահայություն, արդեն տևական ժամանակ լռում ու համբերում եմ, սակայն արդեն համբերելն անհնար է, նյարդերս իսկապես տեղի են տալիս: Քաղաքի կենտրոնում, տուրիստների քթի տակ առնետների քաղաքակրթություն է արդեն ձևավորվում: Կողբացի փողոցի (Ամիրյանը հատող) 3-րդ շենքի աղբատարն արդեն տևական ժամանակ չի մաքրվում:
     Մոտ շաբաթ առաջ բնակիչների նախաձեռնությամբ մաքրվեց, առնետներն այդ ժամանակ հասել էին 9-րդ հարկ, հիմա նույն վիճակն է:
     Գիշերը շենքի դիմացի ասֆալտն առնետներով է լցվում: Քիչ առաջ զանգահարել եմ քաղաքապետարանի թեժ գիծ, գոռացել, պահանջել, հուզվել եմ: #հպարտ քաղաքացի չի կարող լինել, եթե գերատեսչության համար ձայնդ անհասանելի է: Եթե տեսնեիք` ինչ ահով ենք վերելակից դուրս վազում, երեխաներիս սթրեսը»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2134 | 0 | 0
Facebook