Loading...

Articles

Սևանա լճի մակարդակի բարձրացման (տարիների ընթացքում) հիմնական ուղիները։

21:18, Thursday, 18 July, 2019
Սևանա լճի մակարդակի բարձրացման (տարիների ընթացքում) հիմնական ուղիները։

Սևանա լճի ափերի նախապատրաստական աշխատանքներից հետո, մակարդակի բարձրացման (տարիների ընթացքում) հիմնական ուղիներն են․

1) Ջրամբարաշինություն
     ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեն ջրամբարաշինական ծրագրերը: Ներկայումս առաջնահերթության կարգով իրականացվում է Վեդիի ջրամբարի շինարարությունը, ինչպես նաև առաջնահերթության կարգով նախաձեռնվում է իրականացնել Կապսի և Եղվարդի ջրամբարաշինական աշխատանքները:

2) Ջրանցքների, ներտնտեսային ցանցերի և այլ հտկ-ների հիմնովին վերանորոգում, ինչպես նաև նոր հտկ-ների կառուցում։

3․ Արփա-Սևան թունելի հիմնովին վերանորոգում (այնպես, որ մի քանի տարի վերանորոգված հատվածը լինի շահագործելի) ։
     Հիմնովին վերանորոգումից հետո հնարավոր կլինի թունելով տեղափոխել ընդհանուր 270մլն խմ ջուր, որից 190մլն խմ-ը Արփա գետից, իսկ 80մլն-ը՝ Եղեգիսից։
     Ի դեպ Արփա-Սևան թունելը իր երկարությամբ աշխարհում 10րդ տեղն է զբաղեցնում՝ 48, 3 կմ։

4․ Որոտան-Արփան թունելային համակարգի շահագործումը։
     Համակարգը սկիզբ է առնում Սպանդարյան ջրամբարից (ընդհանուր ծավալը 257մլն խմ) ։ Նշեմ, որ Սպանդարյանի ջրամբարից Որոտան-Արփան թունելով նախատեսված է 165 մլն խմ ջուր տեղափոխել Կեչուտի ջրամբար, հետո` Սևանա լիճ, սակայն երբեք այս ջրատարով Սևանա լիճ ջուր չի տեղափոխել։
     Ի դեպ նշեմ, որ 2014թ-ին Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր:

հ․գ․ Աղյուսակում պատկերված է տարիների ընթացքում Սևանա լճի մակարդակի տատանումները։ Այսօրվա դրությամբ լճի մակարդակի նիշը 1900․81մ է։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3650 | 0 | 0
Facebook